Картинки по запросу Հայ-իրանականԵրկար ժամանակ է արդեն, ինչ խոսվում է Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին: Այս ամենի նպատակներն ու հեռանկարները բավականին խոստումնալից են: Տնտեսական գոտու ստեղծման համար ընտրվել է Ագարակ քաղաքին հարող տարածքը, որի կյանքի կոչումն էլ իր հերթին տվյալ տեղամասերում ապրող քաղաքացիների համար կապահովի աշխատատեղեր: Այս ծրագիրը նախնականում ապահովելու է 100 միլիոն դոլարի շրջանառություն և մոտ 2500 աշխատատեղ:

Մեղրու ազատ տնտեսական գոտու իրականացումը շատ կարևոր է նաև ՀՀ-Իրան տնտեսական համագործակցության շրջանակներում: Քանի որ այս դեպքում երկու երկրների տնտեսվարող սուբյեկտները կակտիվանան, և կառաջանա որոշակիորեն ազատ տնտեսական մրցակցություն, որը տնտեսական աշխուժություն կտա երկու կողմերին էլ: Արդեն երկու երկրների համապատասխան պաշտոնյաների միջև տեղի են ունեցել հանդիպումներ, նախատեսվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուրվագծի այն կոնկրետ քայլերը, որոնց իրականացման միջոցով երկու երկրների միջև կձևավորվի ազատ առևտրի գոտին:

Հուսանք, որ այս բոլոր քննարկումները և ծրագրերը միայն բանավոր և գրավոր չեն լինի: Քանի որ մեզ համար շատ կարևոր է բավականին ազդեցիկ տնտեսություն ունեցող հարևան երկրի հետ ունենալ ակտիվ տնտեսական համագործակցություն, որի կայացումը կբարելավի երկրում գործարար միջավայրը և կխրախուսի արտահանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել