Դուք հավանաբար, բացի հայերենից, այլ լեզուների էլ եք տիրապետում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլն: Սակայն այդ բոլոր լեզուներին տիրապետելը ոչինչ է կանանց լեզուն հասկանալու համեմատ: Բազմաթիվ ինտելեկտուալներ խոստովանում են, որ կանանց լեզուն հասկանալը թերևս ամենադժվար և անգամ անհնար բանն է:

BlogNews-ը որոշել է ձեզ փոքր-ինչ օգնել այս բարդ հարցում: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հիմնական և հաճախ օգտագործվող արտահայտություններ և դրանց իրական նշանակությունը:

1. «Ոչինչ»

Օօօ, սա հաստատ նշանակում է ինչ-որ բան: Հաստատ մի բան այն չէ, և ամենայն հավանականությամբ, մեղավորը դուք եք, այնպես որ, լավ կանեք՝ հնարավորինս արագ հասկանաք, թե ինչն այն չեք արել:

2. «Ես գե՞ր եմ»

Իրականում նա հարցնում է՝ արդյոք վատ/տգեղ տեսք ունի: Այս պարագայում ասեք «ոչ», ասեք դա հնարավորինս արագ, վստահ, անգամ զարմանալով, թե ինչպես նրա մոտ նման հարց կարող էր առաջանալ, և ամենակարևորը՝ ասեք սա առանց ավելորդ և անիմաստ ժպտալու:

3. «Ինչ ուզում ես, արա»

Ո՛չ, ո՛չ, ո՛չ, հանկարծ չանեք այն, ինչ ուզում եք: Սա թույլտվություն չէր: «Անգամ չհամարձակվես դա անել». ահա իրական իմաստը:

4. «Ո՛չ»

Հակառակ տարածված թյուր կարծիքի՝ կնոջ «ոչ»-ը «ոչ» է: Սա նշանակում է վերջ, խոսակցությունը փակված է:

5. «Միգուցե»

Կրկին «ո՛չ»՝ պարզապես փոքր-ինչ մեղմ կերպով ասված:

6. «Այո՛»

Մեծ մասամբ սա էլ է «ո՛չ», երբեմն լինում են բացառություններ, սակայն դրանք շատ դժվար է տարբերակել:

7. «Լավ»

Ոչինչ էլ լավ չէ, նա պարզապես նյարդայնացավ, եկավ այն եզրակացության, որ դուք անհույս եք և փակեց խոսակցությունը, քանի որ ինքը, միևնույն է, ճիշտ է:

8. «Ամեն ինչ կարգին է»

Ոչինչ էլ կարգին չէ, ոչինչ, պարզապես նրան ժամանակ է հարկավոր ձեզ համար պատիժ հորինելու համար:

9. «Դու գիտես, ինքդ որոշիր»

Եթե ձեզ թվաց, որ նա ձեզ ազատություն տվեց, ապա այո՛, ձեզ թվաց: Իրականում նա ցանկանում է, որ դուք կայացնեք այն ընտրությունը, որն ինքն է ուզում: Իսկ եթե դուք այլ ընտրություն անեք, ապա նա կասի՝ «ամեն ինչ կարգին է»:

10. *Բարձր հոգոց*

Նա կարծում է, որ դուք հիմար եք և զարմանում է, թե առհասարակ ինչու է ձեզ հետ ինչ-որ բան խոսում:

11. «5 րոպեից»

Իրականում կես ժամից ոչ պակաս, առանձին դեպքերում՝ մեկ ժամ:

12. «Ինչևէ»

Սա նշանակում է «լավ» կամ էլ շատ ավելի վատ:

13. «Մերսի»

Սա ուղղակի «մերսի» է, մի փորձեք թաքնված իմաստ գտնել, պարզապես ասեք՝ «խնդրեմ»:

14. «ՇԱՏ մերսի»

Այս սա երբեք մի՛ խառնեք «մերսի»-ի հետ, սա ունի հակադիր նշանակություն, և հանկարծ չասեք «խնդրեմ»: Սրան հիմնականում հաջորդում է *բարձր հոգոց*-ը, որը փաստում է, որ դուք նրան նեղացրել եք:

15. «Մի՛ անհանգստացիր դրա վերաբերյալ»

Հավանաբար նա արդեն մի քանի անգամ ասել էր, որ դուք դա անեք, իսկ հիմա արդեն նա ինքը կանի դա: Ձեր ցանկացած հետագա հարցը կհանգեցնի *բարձր հոգոց*-ի:

16. «Որտեղ ուզես, այնտեղ էլ կգնանք»

Հիմնականում սա նշանակում է «արի գնանք իմ սիրելի ռեստորանը»:

17. «Մենք պետք է խոսենք»

Վերջ, դուք մեռած եք, այլևս փրկություն չկա:

18. «Ի՞նչ ես անում»

Սա հարց չէ, սա նշանակում է, որ այն, ինչ անում եք, սխալ եք անում:

19. «Դու պետք է սովորես մարդկանց հետ շփվել»

Դուք պետք է սովորեք իր հետ շփվել, իսկ ավելի կոնկրետ՝ լսել նրան և համաձայնվել նրա հետ:

20. «Ես տխուր չեմ»

Նա տխուր է:

21. «Մեզ անհրաժեշտ է...»

Նրան անհրաժեշտ է...

22. «Ես չեմ ցանկանում դրա մասին խոսել»

Նա ԴԵՌ չի ցանկանում դրա մասին խեսել, քանի որ ձեր դեմ ապացույցներ է հավաքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել