Գերմանիայում գտնվող թանգարանի բակում դրված այս քարը առաջին հայացքից սովորական քար է:

Սակայն իրականում 1.5 տոննայանոց քարը կրակով աշխատող Wi Fi սարք է:

«Keepalive» (պահել կենդանի) անունով քարը ստեղծել է բեռլինցի Արամ Բարթոլը:

Նա դրանով փորձել է ընդգծել հին և ժամանակակից գոյատևման մեթոդների հակադրությունը:

Բարթոլը հայտնում է, որ նրա մոտ այդ գաղափարը հայտնվել է, երբ տեսել է, որ մարդիկ Սենդի փոթորկի ժամանակ վաճառել են BioLite վառարաններ:

Էլեկտրականության բացակայության դեպքում մարդիկ օգտագործում էին կրակով աշխատող այդ վառարանները իրենց սարքերը լիցքավորելու և կապի մեջ մնալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել