Բազմազավակ հայր լինելը, մեղմ ասած, հեշտ բան չէ, առավել ևս՝ չորս աղջկա: Ջեյմ Բրեյքվելը հերոս է. նա չորս աղջկա հայր է: Նա հիանալի կերպով հոգ է տանում իր աղջիկներին, իսկ նրանց հետ ունեցած հետաքրքիր և զվարճալի երխոսություններով կիսվում իր twitter-յան էջում:

BlogNews-ը ձեզ համար թարգմանել է ամենազվարճալի երկխոսությունները:

  • 5-ամյա դստեր հետ

Դուստր: Ինչու՞ է մայրիկը շպարվում։

Հայր: Որպեսզի գեղեցիկ լինի։

Դուստր: Բայց նա առանց այդ էլ գեղեցիկ է։

Հայր: Մմմ...

Դուստր: Հայրիկ, քեզ հարկավոր է շտապ շպարվել։

  • 5-ամյա դստեր հետ

Հայր: Ո՞վ է կերել բոլոր բլիթները։

Դուստր: Նինձյաները։

Հայր: Բայց ես նրանց չեմ տեսել։

Դուստր: Նրանց երբեք ոչ ոք չի տեսել։

  • 3-ամյա դստեր հետ

Դուստր: Մանկապարտեզում մի տղա ասաց, որ ինձ է հավանում։

Հայր: Իսկ նա՞ քեզ։

Դուստր: Նա բոլոր չափերն անցնում է: Թող սկզբում մի քիչ մեծանա։

  • 5-ամյա դուստրը հեռուստացույց է դիտում, որտեղ ինչ-որ տղամարդ մի կնոջ արհեստական շնչառություն է անում

Դուստր: Ինչու՞ է նա համբուրում այս կնոջը։

Հայր: Նա փրկում է նրան։

Դուստր: Ես հաստատ կմեռնեի։

  • 3-ամյա դստեր հետ

Դուստր: Իսկ իմ փորիկի մեջ մի օր երեխա՞ է հայտնվելու։

Հայր: Եթե ցանկանաս, այո։

Դուստր: Չէէ, լավ ա, մերսի, այդ տեղը կոնֆետների համար է։

  • 4-ամյա դստեր հետ

Դուստր: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մահանում ես։

Հայր: Դու երկնքում ես հայտնվում։

Դուստր: Չէէ, ես ի նկատի ունեմ, երբ մահանաս, իրերդ կարո՞ղ եմ վերցնել։

  • 5-ամյա դստեր հետ

Հայր: Արի տունը մի քիչ կարգի բերենք մինչև մայրիկի գալը։

Դուստր: Նրա համար արտաքին տեսքը միևնույն է։

Հայր: Այդ ինչի՞ց եզրակացրիր։

Դուստր: Նա քեզ հետ է ամուսնացել։

  • 4-ամյա դուստրը տեսնում է ճանապարհին ընկած սատկած սկյուռիկին

Դուստր: Նա տղա էր։

Հայր: Ինչու՞։

Դուստր: Նա հիմար էր։

  • 5-ամյա դուստրը տրորում է գլուխը

Հայր: Ի՞նչ է պատահել։

Դուստր: Ինձ թվում է՝ ուղեղիս մկանը ձգվել է։

Հայր: Բայց ուղեղը մկաններ չունի։

Դուստր: Քոնը գուցե և չունի։

  • 5-ամյա դստեր հետ

Դուստր: Արի սա գնենք։

Հայր: Սա շատ թանկ է։

Դուստր: Պարզապես վերցրու քո կրեդիտ քարտը և ամեն ինչ ձրի կլինի։

Դե դժվար չէ գուշակել, թե ով երբեք սեփական կրեդիտ քարտ չի ունեցել:

  • 3-ամյա դստեր հետ

Դուստր: Ինձ իմ ապուրը դուր չի գալիս։

Հայր: Ի՞նչն այն չէ։

Դուստր: Համը լրիվ ապուրի համ է։

  • 5-ամյա դստեր հետ

Դուստր: Ես կուզենայի արքայադուստր լինել։

Հայր: Դու իմ արքայադուստրն ես, սա էլ մեր թագավորությունն է։

Դուստր: Հմմ... Սա է թագավորությու՞նը, ահավոր է։

  • 5-ամյա դստեր հետ

Դուստր: Աղջիկները տղաներից շուտ են հոգնում։

Հայր: Ինչու՞։

Դուստր: Որովհետև մեր ուղեղն աշխատում է ողջ օրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել