Похожее изображениеԱզգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարություն է տարածել, որում հայտնել է «Ժառանգություն»-ը լքելու մասին:

«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից, ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Միևնույն ժամանակ, բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը, միասին անցած ճանապարհը»,- ասված է հայտարարության մեջ:

«Ժառանգություն» կուսակցությունը Ազգային ժողովի ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում է կայացրել, ինչին ի սկզբանե դեմ էր Զարուհի Փոստանջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել