Artsakhpress.am-ը գրում է.

Արցախում անցկացվող Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու համար այսօր առավոտյան, ժամը 10:30-ին, տիկնոջ հետ Ստեփանակերտի թիվ 1/8 ընտրատեղամաս է այցելել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ քվեարկելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, Աշոտ Ղուլյանն ասել է, որ Սահմանադրությունը շատ համապարփակ փաստաթուղթ է:

«Այն, որ Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է և բարձրացնելու է Արցախի պատրաստվածությունը՝ և՛ ներքին իմաստով, և՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով: Ես վստահ եմ, որ հենց Սահմանադրության հիմնական առաքելություններից մեկն է սա: Եթե փորձեմ հակիրճ ասել, ապա հաստատ Սահմանադրությունն ամրապնդելու է այն կառուցակարգերը, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության ապահովմանը , ժողովրդավարական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների երաշխավորմանը և պետական կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետությանը»,- ասել է Ա. Ղուլյանը:

Ադրբեջանի այն հայտարարության վերաբերյալ, որ չի ընդունվելու Արցախում այսօր տեղի ունեցող հանրաքվեի արդյունքները և չեն ճանաչվելու միջազգային կառույցների կողմից, ԱԺ նախագահը նշել է. «Դա հարևան պետության խնդիրն է, և, կարծում եմ, որ այդ հոգեբանական բարդույթից ինչքան շուտ դուրս գան, այնքան շատ ավելի լավ կլինի»,- ասել է Ա. Ղուլյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել