Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարգանքով է վերաբերում Զարուհի Փոստանջյանի` կուսակցությունը լքելու որոշմանը:

Tert.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հավելեց. «Ինչպես նաև մեր անցած ճանապարհին եմ հարգանքով վերաբերում: Ամենայն բարիք եմ մաղթում Զարուհի Փոստանջյանին, բայց ինչպես կուսակցությունը եղել է  սկզբունքային, գաղափարական՝ իր ձևավորման առաջին օրից, այդպես էլ մնում է։ Որևէ  դրույթի փոփոխություն՝ ծրագրային, չի լինելու, որևէ մոտեցման,և ինչպես բոլոր դեպքերում է մեզ համար եղել, լինելու է վասն հայրենյաց, այնպես էլ շարունակելու ենք մեր գործունեությունը և փորձելու ենք հասնել իշխանափոխության»:

Հիշեցնենք, որ  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը և դա պատճառաբանել նրանով, որ «Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղուց, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել