Tert.am-ը գրում է.

Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքներում և 280 ընտրական տեղամասերում (մեկը Երևանում է ` ԼՂՀ ներկայացուցչությունում) բացվել են ընտրական տեղամասերը:

Նշենք, որ անկախությունից ի վեր Արցախի 26 տարվա պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և այն անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:

Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ` 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը: Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով:

Մինչև քվեարկության  և Արցախում լռության օրը գործել են Սահմանադրության նախագծի ընդունմանը կողմ և դեմ քարոզող 32 քարոզչական շտաբեր: Քարոզարշավի ընթացքում որևէ միջադեպ, առավել ևս` խախտում չի արձանագրվել:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», «Կառավարման համակարգը», «Դատական իշխանությունը», «Տեղական ինքնակառավարումը» և «Հանրաքվեն»բաժիններից:

Կառավարման առաջարկվող համակարգի հիմնական դրույթներն են.

Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:

Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրու­թյուններով: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել