Հաստ լեզու


Եթե դուք հաստ լեզու ունեք, ապա շատ բուռն անձնավորություն եք։ Դուք հիմնականում կռվարար եք և սիրում եք, որ ամեն տեղ դուք լինեք գլխավորը։

Բարակ լեզու


Բարակ լեզու ունեցող մարդիկ շատ են խոսում, սակայն չափազանց մաքուր սիրտ ունեն։ Նրանք ասում են այն ամենը, ինչ մտածում են, սակայն հազվադեպ են նեղացնում մարդկանց։

Երկար լեզու


Երկար լեզու ունեցող մարդիկ սովորաբար իմաստուն են լինում։ Իսկ այն կանայք, ովքեր երկար լեզու ունեն, առավել նվիրված են իրենց ամուսիններին։

Փոքր լեզու


Փոքր լեզու ունեցող մարդիկ սովորաբար քչախոս են և հազվադեպ են հակառակվում ու հանդիմանում մյուսներին։

Աերոդինամիկ լեզու


Սուր լեզու ունեցող մարդիկ բնատուր խելք և սրամտություն ունեն։ Նրանք հեշտությամբ կարողանում են հակառակվել դիմացինին և դավեր նյութել։

Կորաձև լեզու


Այսպիսի լեզվով մարդիկ չեն սիրում ուրիշներին խրատներ տալ, սակայն շատ բարի սիրտ ունեն։

Սպիտակ լեզու


Այսպիսի լեզու ունեցող մարդիկ շփման բնատուր տաղանդ ունեն։ Նրանք հեշտությամբ կարողանում են մերվել բոլոր շրջապատներում և լեզու են գտնում բոլոր մարդկանց հետ։

Կարմիր լեզու


Կարմիր լեզու ունեցող մարդիկ բարդ անհատականություն ունեն և վախկոտ են։ Այս մարդիկ առավել հաճախ վախենում են կրակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել