Արդեն պատմության գիրկն անցած Nokia 3310 կրկին անգամ կներկայացվի հանրությանը այս ամսի վերջում։ Նոր 3310-ը կարժենա $60. այդ քալով Nokia ընկերությունը թիրախավորում է գնի ցածրությամբ առաջնորդվող գնորդներին։

Հիշեցնենք, որ առաջին անգամ Nokia 3310 մոդելը ներկայացել է գնորդների դատին 17 տարի առաջ` 2000 թվականին։ Այն մարդիկ, ովքեր երբևէ օգտագործել են այս հեռախոսը, կհաստատեն, որ այն պարզապես հիասքանչ սարք է։ Այն փոքր է և կոմպակտ, իսկ մարտկոցի մեկ լիցքը կարող է հերիքել մինչև 1 շաբաթ։ Տարօրինակ է, սակայն այն նաև չափազանց պինդ է, ինչի պատճառով է համացանցի շատ հումորների առարկա է դարձել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել