Image result for ԱրցախՎաղն Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Ինձ համար այստեղ ամենակարևորը ոչ թե հանրաքվեի արդյունքներն են, այլ ընթացքը: Ես ավելի քան վստահ եմ, որ աշխարհի կողմից չճանաչված Արցախի Հանրապետությունում այս հանրաքվեն կլինի ամենաարդարը, ամենաժողովրդավարը... Վստահ եմ, որ այս չճանաչված պետությունում տեղի ունեցող հանրաքվեից շատ բան կարող են սովորել եվրոպական շատ ժողովրդավար պետություններ: Պարզապես կցանկանամ, որ վաղը Արցախ մեկնեն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները և իրենք իրենց աչքով տեսնեն, կզգան, թե ինչ ասել ժողովրդավարություն, արդար կամքի արտահայտում... Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն ազատ, անկախ պետություն, այլ հետխորհրդային երկրների ամենաժողովրդավար պետություն... Չէ՞ որ քաղաքակիրթ պետությունները միլիոններ են ծախսում, որ աշխարհում ունենան ժողովրդավար պետություններ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել