Tert.am-ը գրում է.
 Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովին մասնակցելու համար Գերմանիայի Դաշնային հանրապետություն մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։
 Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դոկտոր Թոմաս Պաուլսենին և տիկին Նորա Մյուլլերին՝ հրավերի և ողջույնի ջերմ խոսքերի համար: Ավելին, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց` Երիտասարդ առաջնորդների հարթակին, որպես Մյուխենի Անվտանգության համաժողովի կարևորագույն հավելմանը, երկարատև նվիրվածության համար:
 Շատ լավ հիշում եմ սեփական մասնակցությունս գրեթե 9 տարի առաջ կայացած Մյունխենի երիտասարդ առաջնորդների 1-ին հանդիպմանը: Եվ նախքան դասախոսությանս անցնելը, ցանկանում եմ ասել հետևյալը. երբ ինչ որ մեկը մասնակցում է որևէ խոշոր միջոցառման «երիտասարդական» հարթակի հանդիպմանը, կարող է մտածել, որ իրական կյանքն այնտեղ է՝ առանցքային միջոցառման մեջ: Հավատացեք, երբ ժամանակի ընթացքում դու բնական կերպով տեղափոխվում ես այդ «առանցքային» միջոցառման ասպարեզ, սկսում ես խորապես կարոտել երիտասարդական ձևաչափի հենց այս յուրօրինակ մթնոլորտը: Վերջիվերջո՝ կարիերայի սանդուղքով բարձրանալը բնական զարգացման ուղին է այս դահլիճում հավաքված երիտասարդ, խելամիտ ու աշխատասեր մարդկանց համար, մինչդեռ հասակավոր դառնալն ու երիտասարդական հարթակների համար հասակին համեմատ «գերորակավորված» լինելը տխուր, թեկուզև բնականոն արդյունք հանդիսացող երևույթ է:  Այնպես որ՝ վայելեք մյունխենյան երիտասարդ առաջնորդների միջոցառումը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել