Հոգնե՞լ եք դինոզավրերի ոսկորներին նայելուց, արվեստի միանման դարձած գործերից: Այցելեք այս թանգարանները, որոնք հաստատ չեն ձանձրացնի:

 

Մանանեխի ազգային թանգարան

Բարի գալուստ Մանանեխի ազգային թանգարան (ք. Միդլթոն, Վիսկոնսին նահանգ), որի հիմնադիրը Բարրի Լևինսոնն է: Նախկինում նա գլխավոր դատախազի օգնական է եղել, սակայն 1986 թ. մթերային խանութում Լևինսոնի ուշադրությունը կանգ առավ մանանեխների շարքի վրա, որից հետո նրա կյանքը փոխվեց: Այս տարիների ընթացքում նա տվյալ սննդամթերքի շուրջ 6000 տեսակներ է հավաքել աշխարհի տարբեր երկրներից: Օփրա Ուինֆրիի շոուում նրա թանգարանի հայտնվելուց հետո այն հանրահայտ է դարձել:

 

Խավարասերների թանգարան

Տասնամյակներ շարունակ Մայքլ Բոգդանը պայքարել է այդ վեցոտանի հրեշների դեմ, սակայն ատելությունից սեր մեկ քայլ է, այդ իսկ պատճառով Մայքլը հանկարծակիորեն որոշել է հիմնել մի թանգարան, որտեղ ցուցադրվում են սատկած խավարասերներ՝ տարբեր հայտնի մարդկանց տեսքով (Մերլին Մոնրո, Էլվիս Փրեսլի, Սանտա Կլաուս, անգամ խավարասեր-Բեթմեն): Հավաքածուում շատ ավելի հետաքրքիր ու բարդ կոմպոզիցիաներ կան՝ լողափին հանգստացող խավարասերներ կամ խավարասեր-Ազատության արձան:

Մահվան թանգարան

Հիմնադիրներ Ջ. Դ. Հիլին և Քաթի Շուլցը ցանկանում էին մարդկանց սովորեցնել չվախենալ մահից: Չնայած որ այն ստեղծվել է բարի մտադրություններով, միևնույնն է, այն իսկապես սարսափելի է: Այստեղ ցուցադրված են մահվան դիմակներ մարդկանց և կենդանիների գանգեր, չորացրած գլուխներ, դիակների համար նախատեսված պարկեր, անդամահատված մարմինների և ճանապարհատրանսպորտային վթարների լուսանկարներ: Հիմնադիրները ցանկանում են, որ իրենց մահից հետո նրանց զմռսված մարմինները նույնպես տեղ գտնեն թանգարանում:

 

Ավարտված հարաբերությունների թանգարան

Օլինկա Վիստիցան և Դրաժեն Գրուբիսիչը, ովքեր խորվաթացի նկարիչներ են, խզել են իրենց հարաբերությունները 2006 թվականին և դրանից հետո չգիտեին՝ ինչ անել իրենց համատեղ լուսանկարների և նվերների հետ: Այդ բոլորը աղբարկղը նետելու փոխարեն նրանք որոշեցին թեմատիկ թանգարան հիմնել: Վերջինս գտնվում է Զագրեբ քաղաքում (մասնաճյուղ ունի նաև Լոս Անջելեսում) և ընդունում է տարբեր իրեր՝ կոտրված սրտեր ունեցող մարդկանցից: Ցուցանմուշները շատ «հուզիչ» են՝ կոճապղպեղով թխվածքաբլիթ, դինոզավրիկ-խաղալիք, գիրք Ճապոնիայից, բացիկ Հայաստանից և Գալիլեյի ջերմաչափ՝ Թայվանից: Յուրաքանչյուր իր ունի իր ողբերգական պատմությունը: Օրինակ՝ Նորվեգիայից մի արդուկի վրա կա հետևյալ գրությունը. «Այս արդուկով ես արդուկել եմ ամուսնական կոստյումս: Սա միակ բանն է, որը մնացել է ինձ մոտ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել