Related image2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանվել են 93 մլն 493.7 հազար ԱՄՆ դոլարի մանանագործական իրեր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 36.7 տոկոսով, իսկ դրանց ներմուծումը ավելացել է 37.1 տոկոսով` կազմելով 225 մլն 556.7 հազար դոլար: Նշենք նաև, որ 63.2 տոկոսով աճել է նաև կոշկեղենի, գլխարկների և հովանողների արտահանման ծավալները` կազմելով 2 մլն 524.2 հազար դոլար: 59 տոկոսով ավելացել է նաև ներմուծումը` կազմելով 34 մլն 783.2 հազար դոլար:

Հայաստանից 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 782 մլն 924.7 հազար ԱՄՆ դոլար, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այնավելացել է 20 տոկոսով: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 1.6 տոկոսով ավելացել է Հայաստան ներմուծման ծավալը` կազմելով 3 մլրդ 292 մլն 425.3 հազար ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել