Картинки по запросу էլեկտրաէներգիաԻրան-Հայաստան 400 կՎ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը:

Նշենք, որ Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում: Իրանի և Հայաստանի հետ իրականացվող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի» շրջանակներում կառուցվող էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար 107 մլն եվրո գումար է նախատեսված, որի մեծ մասը 83 միլիոն եվրոն հատկացրել է Իրանի «Արտահանման և զարգացման բանկը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել