Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեից Tert.am–ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին և նրա ազգականը առևանգել և ծեծել են մի սփյուռքահայի: 

«Քաղաքացին ահազանգել է իրեն առեւանգելու և ազատությունից զրկելու մասին. հարուցվել է քրեական գործ 2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել է քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սերադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա. Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով»,- հայտնեցին ՔԿ-ից:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ` փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել