Հատկապես ոչ կոնգրեսական ընկերներից եմ ուզում հարցնել: Եթե ես չլինեի ՀԱԿ համակիր կամ գոնե չգրեի Նիկոլի թերթում, ապա, Ժառանոգւթյան եւ ԱԴ-ի կողմից ստորագրած "Ուխտ"-ի նման փաստաթուղթը կարժանանար սենց ասեմ շատ "կրքոտ վերլուծության" իմ կողմից հոդվածի տեսքով, որովհետեւ իմ հիմնական թեմաներից միշտ եղել է նման դատարկ տեքստերի "ապամոնտաժումը", եւ եթե էսպիսի տեքստ արտադրեր իշխանամետ որեւէ ուժ, ես մի վայրկյան չէի վարանի դա առնվազն ծաղրելու: Բայց հիմա, որ գրեմ, ասելո՞ւ եք Կոնգրեսը խփում ա այլ ընդդիմադիրներին եւ այլն: Ի՞նչ անեմ դուք ասեք: Էս տեքստը համարում եմ իրապես վտանգավոր, ինչպես եւ Ր: Հովհանիսյանի նման մարդու հետագա քաղաքական գործունեությունը: Զսպեմ ինձ, թե՞ արտայատվեմ ու ինքնագրաքննության չենթարկվեմ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել