Картинки по запросу իլհամԱդրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը բազմակողմանի է պայքարում հայերի և Հայաստանի դեմ։ Հակահայկական քաղաքականության գլխավոր թեզերից մեկը՝ մահմեդական աշխարհին Հայաստանի դեմ տրամադրելն է և Արցախյան պատերազմը կրոնական կոնտեքստից ներկայացնելը։
Հարցազրույց տալով արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը՝ ապշերոնյան բռնապետը, բացի «շաբլոն» արտահայտություններից, որ Բաքուն թույլ չի տա, որ Արցախը անկախանա և այլն, նաև փորձել է կրոնական երանգավորում տալ Արցախյան կոնֆլիկտին։
«Լեռնային Ղարաբաղում հայերը ոչնչացրել են մեր պատմական հուշարձանները, թանգարանները, մզկիթները, այդ թվում նաև՝ Աղդամում և Շուշիում։ Այդ գործողություններն ուղղված չեն միայն Ադրբեջանի պատմական ժառանգության, այլև միևնույն ժամանակ մահմեդական արժեքների դեմ։ Արդյունքում, տարակուսանք են առաջացնում Հայաստանի փորձերը կարգավորելու և ամրապնդելու հարաբերությունները որոշ մահմեդական երկրների հետ։ Մահմեդական երկրները, որոնք մտադիր են զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, պետք է հաշվի առնեն «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» ընդունած բանաձևերը, որոնք Հայաստանը ճանաչում են որպես ագրեսոր պետություն»,-ավարտել է իր ճառը Ադրբեջանի բռնապետը։
Իլհամ Ալիևը «որոշ մահմեդական երկրներ» ասելով ի նկատի է ունեցել հիմնականում Իրանին, որի հարաբերությունները Հայաստանի հետ ուղղակիորեն հիստերիա են առաջացնում «մահմեդական» Ադրբեջանում։ Բաքվում, փորձելով մահմեդական երկրներին մեղադրել քրիստոնյա Հ այաստանի հետ համագործակցելու և դրանով Ադրբեջանին «ցավացնելու» համար, մոռանում են, թե ինչպես են դարձել մահմեդական աշխարհի ամենամեծ թշնամի և ատելի երկիր՝ Իսրայելի ֆորպոստը տարածաշրջանում։ Հիշողությունից շատ թույլ Իլհամ բաբան լավ կլիներ՝ «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» հակահայկական բանաձևերը հիշելիս նաև չմոռանա նույն կազմակերպության հակաիսրայելական հարյուրավոր բանաձևերը, որոնց առկայությունն անտեսվում է Բաքվի կողմից։ Ադրբեջանի կողմից հրեական պետությունից գնված 4-5 միլիարդ դոլարի զինտեխնիկան ուղղված չէ միայն Հայաստանի, այլև հարևան մահմեդական երկրների դեմ, կոնկրետ՝ Իրանի և Թուրքմենստանի։
Այսքանից հետո ազերիները կարող են իրենց թույլ տալ որևէ մահմեդական երկրի մեղադրել Հայաստանի հետ սերտ կապեր հաստատելու համար։
Ինչ վերաբերվում է Ալիևի կողմից ակնարկած Աղդամի (Ակնայի) և Շուշիի մզկիթներին, ապա դրանք ավերված չեն և բացարձակ կապ չունեն իրենց ադրբեջանցի անվանողների հետ։ Սա է հենց հակաիսլամական քաղաքականության կոնկրետ դրսևորում, երբ Բաքուն յուրացնում է այլ ազգերի, իսկ այդ մզկիթների պարագայում՝ պարսկական կրոնական և պատմական հուշարձանները։
Հ.Գ. 99 ամյակը դեռ չբոլորած եկվոր, ԱԹԵԻՍՏ ազերի «ազգը» շատ ծանր է տանում Հայաստանի բազմադարյա սերտ կապերը Իրանի և արաբական աշխարհի շատ ներկայացուցիչների հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել