Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անդամ ես տարբեր քաղաքական ուղղություններ ներկայացնող կին պատգամավորներից լսում եմ՝ եթե մեկը համարձակվի իմ կուսակցության և հատկապես իմ կուսակցության առաջնորդի հասցեին սխալ բան ասել հակահարվածը սարսափելի կլինի։ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները երեկ բողոքեցին, որ իրենց դեմ արշավ է սկսված, ուստի նրանք նախապատրաստում են հակահարվածներ։ Պարույր Հայրիկյանն իր Ֆեյսբուքյան գրառումներում իր հետ չհամաձայնող մարդկանց հակահարվածներ է տալիս, որոնք սովորաբար սկսվում են՝ «ա՜յ ողորմելիներ» բացականչությունից։
 
Ինձ թվում է՝ լայնախոհության պակասը դառնում է ոչ միայն հայաստանյան, ոչ միայն հետխորհրդային, այլև համաշխարհային «թրենդ»։ Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր ասուլիս էր հրավիրել, իսկ իրականում հավաքել էր լրագրողներին՝ նրանց վրա «մուննաթ» գալու և նրանց հրապարակումներին «հակահարվածներ» տալու նպատակով։ Լրագրողների հետ նա շփվում էր ճիշտ նույն եղանակով, ինչպես որ դա անում է, ասենք, Լուկաշենկոն՝ այս հարցն այսպես պիտի լուսաբանեք, պիտի դրական լուրեր մատուցեր, Սպիտակ տան աշխատանքի մասին սաղ սուտ եք գրում և այլն։ Թրամփի հաջորդ քայլը, ենթադրում եմ, կլինի սեփական լրատվամիջոցներ բացելը և այնտեղ «հակահարվածներ» տալը։
 
Իսկ դուք փորձե՞լ եք ոչ մեկին ոչ մի հակահարված չտալ։  Մի՞թե իսկապես կարծում եք,  որ դա թուլության նշան կհամարվի»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել