«Հայաստանի ֆինանսական անցուդարձին հետևող մասնագետների մոտ մեր բանկային համակարգի տարեկան տվյալները տարակուսանք են առաջացրել։ Խնդիրն այն Է, որ 2016 թ. մեր բանկերի տրամադրած վարկային փաթեթը աճել Է մոտ մեկ միլիարդ դոլարով։ Եթե շատ կոպիտ ու պատկերավոր նկարագրենք, միայն անցած տարի տնտեսության մեջ պետք Է ներարկված լիներ լրացուցիչ մոտ մեկ միլիարդ դոլար, որն էլ պետք Է էականորեն աշխուժացներ մեր տնտեսությանը։ Ներարկումը եղել է. բայց աշխուժացում չկա։ Թե ինչ են եղել այդ գումարները, այնքան էլ հասկանալի չէ։ Դրա մի փոքր մասը, իհարկե, գնացել է սպառմանը, ասենք, սպառողական վարկերի տեսքով՝ մարդիկ վարկ են վերցրել ու հեռուստացույց կամ սառնարան գնել։ Բայց դա մի չնչին մասն է։ Կան կարծիքներ այն մասին, որ մի զգալի գումար ուղղակի դուրս է եկել Հայաստանից եւ ներդրվել այլ երկրներում։ Օրինակ, մարդիկ բանկում գրավ են դրել իրենց անշարժ գույքը, վարկ վերցրել ու ասենք հյուրանոց են կառուցում Վրաստանում։ Ընդհանրապես, մեր բանկային համակարգի տվյալները տարօրինակ անհամապատասխանության մեջ են տնտեսական վիճակի հետ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել