Похожее изображениеԳյուղատնտեսության նախարարությունն այս տարի պարարտանյութի սուբսիդավորման համար կհատկացնի 900 մլն դրամ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Պետբյուջեով նախատեսված էր 2 մլրդ 110 մլն դրամ, արդյունքում կտնտեսվի 1 մլրդ 210 դրամ:

Պարարտանյութ մատակարարող մեկ ընկերության կողմից ներկայացվել է 6580 դրամ, իսկ ռուսական և իրանական ընկերությունների կողմից` 7000 դրամ: Նախատեսվում է սուբսիդավորել այնքան, որպեսզի պահպանվի նախորդ տարվա գինը, ասել է թե` գյուղացիներին պարարտանյութը կտրամադրվի նորից 6000 դրամով:

Տնտեսված գումարի որոշ մասը կհատկացվի գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի տոկոսի սուբսիդավորմանը: Նախատեսվում է նաև ապահովել շատ ցածր տոկոսներ, որպեսզի գյուղացիական տնտեսությամբ զբաղվողների համար ոչ մի սահամանափակում չլինի, եթե նրանք վարկունակ են:
Պատկան մարմինների հավաստմամբ` դիզելային վառելիքի սուբսիդավորում չի նախատեսվում, իսկ դրանից տնտեսվող գումարների հատկացումները կներկայացվեն հետագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել