Image result for Талыши в Ереване: Интервью с Шахином МирзоевымՔանի որ Հայաստանում ապաստան գտած Շահին Միրզաևի (Միրզոզոդա) մեր երկրին նվիրված բանաստեղծության բովանդակությունը հետաքրքիր է հայալեզու ընթերցողին Ashot Movsissyan-ն այն տողացի թարգմանել է հայերեն, նվաստս էլ իր համեստ հնարավորությունների սահմաններում հընթացս փորձել է ներկայացնել գեղարվեստական թարգմանությունը:

«Հայաստանին»
Լենքորանին, Երևանին,
Կասպից ծովին և Սևանին,
Թե՛ Մուղանին, թե՛ Շիրվանին,
Չհավատա՛ս դու անգետին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:
Մութ անցյալին հայացք ձգե՛ք,
Պատմությունից ճիշտ դաս քաղե՛ք,
Ձեր սև օրին այժմ նայե՛ք,
Էլ մասնատված մի մնացե՛ք,
Մեր բարեկամ Հայաստանին եղբայր կոչե՛ք:
Բարի կամքը մատուցանենք մենք հավերժին,
Եղբայրության մեր կաճառին,
Աստվածային ուխտով օծված սուրբ տաճարին,
Չի հավատա թուրքը երբեք մեր հանճարին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:
Խաբել են մեզ, հավատացրել հեքիաթներին,
Ջուր են խառնել մեր անարատ-անբիծ կաթին,
Իրար դեմ են մեզ կանգնեցրել այս գույժ պահին,
Թե թաթ ես դու, լեզգի, թալիշ ազգի որդին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:
Հերքենք ու վերջ տանք մենք ստին,
Ամուր կանգնենք բարեկամի մեր թիկունքին,
Դառնանք եղբայր մեկս մեկին,
Ազատ նայենք լուրթ երկնքին,
Եղբայր կոչենք մեր բարեկամ Հայաստանին:
Բոլորիս դեմ դավ է լարել նենգ թշնամին,
Տիրացել է հայրենական մեր սուրբ հողին,
Քար է դրել մեր պինդ մեջքին,
Արդ բացատրի՛ր այս ամենը քո զավակին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել