Картинки по запросу ASALAԱյս մասին հայտարարել է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի պետի տեղակալ Էլդար Սամեդովը:

Արցախի ազատագրման ժամանակ, որպես անհայտ կորած, պաշտոնապես հայտարարվել է 3868 ադրբեջանցու անուն-ազգանուն: Նրանցից 745-ը խաղաղ բնակիչներ, 3123-ը զինվորականներ: Մոտ 873 անհայտ կորածի մասին կա սահմանափակ տեղեկություն:

Սամեդովը և իր երկրի ղեկավարությունը Խոջալուի կոտորածի մեջ մեղադրում են ASALA-ին և «Արաբո» ջոկատին: Սակայն գրեթե բոլորի համար պարզ է, որ Խոջալուի կոտորածը ադրբեջանական իշխանության նախաձեռնած քայլն էր, բազում ապացույցներ կան, նկարներ, որոնք ներկայացնում են իբր Խոջալուի դեպքեր, սակայն իրականում այլ կայքերից գողացված նկարներ են:

Ամեն տեսակի սուտ քարոզչություն անելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը դեռ չի հանգստացել և փորձ է կատարում հետապնդել ջոկատի մարտիկներին միջազգային դատարանների օգնությամբ:

Իրական ահաբեկիչների բանակ ունեցող երկրի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս չեղած և սուտ դեպքերի պատրվակով հայրենիքի համար կռված զինվորներին ահաբեկիչ որակել: Ու այս ամենը այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ հենց այդ երկրի բանակի զինծառայողները խաղաղ բնակիչներին էին սպանում իրենց տան մեջ, գլուխներ էին կտրում ու դրա համար երկրի նախագահի կողմից պարգևներ էին ստանում: Ու այս ամենի համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել