Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ Վելլի Քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանն անդրադառնում է ՀՀԿ-ի հետ իր հարաբերություններին, իր ռեյտինգային առաջադրմանը։ Նախկին կուսակցականների, մասնավորապես՝ Խաչիկ Մանուկյանի քայլի մասին նա ասաց. «Էդի Խաչիկի ընտրությունն ա, իրա պատասխանը, ես գտնում եմ, իրա համար ճիշտ է, բայց իմ համար՝ ոչ, որովհետև ինձ էլ ա առաջարկներ եղել ուրիշ դաշինքից։ Ես չեմ կարող էդպես քայլերի դիմեմ, որովհետև առաջից ես կարամ ասեմ՝ իմ շորերն եմ փոխում մենակ, մեքենաներ, տարբեր բաներ, բայց ինձ չեմ կարա փոխեմ»:

-Պարո՛ն Արզաքանցյան, տևական ժամանակ գտնվում էիք Ֆրանսիայում, այնտեղ բիզնես ունեք, ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ: Հանրապետակա՞նը Ձեզ առաջարկեց, որ ռեյտինգայինով, կրկին Գեղարքունիքի մարզից մասնակցեք խորհրդարանական ընտրություններին, թե՞ Դուք եք առաջարկել: Եվ նաև մամուլում տևական ժամանակ շոշափվում էր, որ Դուք խնդիրներ ունեիք կուսակցության հետ:

-Աշխարհի տարբեր երկրներում կարող եմ ունենալ բիզնես, էդ իմ Հայաստան գնալ-գալու, մնալու հետ կապ չունի։ Ես միշտ իմ հայրենիքում եմ, գալիս-գնում եմ, տեղում ես ոչ մի անգամ չեմ մնացել, եթե մարդ ուզում ա աշխարհի հետ շփվի, տեղից նստած չի կարա։ Հանրապետական կուսակցության հետ ես ոչ մի խնդիր չունեմ, չեմ ունեցել, մենք համագործակցում ենք իրար հետ, իմ խմբի հետ, մեր կուսակցության հետ։ Մեր կուսակցությունն էլ գտել ա, որ ես պետք նորից մտնեմ խորհրդարան։ Իրանք իրենց ընտրությունը կատարել են, ես էլ իմ համաձայնությունը տվել եմ։ Ճիշտն ասած՝ ես էլ եմ ցանկանում մտնել խորհրդարան, որովհետև իսկապես շատ գործեր կան անելու։

Որովհետև իսկապես շատ գործեր կան անելու, այս աշխատանքները ես ուզում եմ կատարեմ համ մեր երկրի համար՝ օրենսդրության մեջ աշխատանքներ ունենամ ու իմ հայրենիքի, իմ ծննդավայրի հետ կապված գործեր անեմ, էնպես անեմ, որ մեր ժողովուրդը մի բանից կարանա գոհ լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել