բացել լրահոսը
17.02.2017  17:21

Սեյրան Օհանյանի այսօրվա մամլո ասուլիսը հիասթափեցրեց

Narek Adamyan

Картинки по запросу սեյրան օհանյանՍեյրան Օհանյանի այսօրվա մամլո ասուլիսը հիասթափեցրեց։ Ոչ թե այն պատճառով, որ Օհանյանը չկարողացավ հարցերին պատասխանել, այլ այն պատճառով, որ, առհասարակ, ստիպված էր նման հարցերի պատասխանել։ Նախկին նախարարին տրված հարցերը որքան անողոք, նույնքան էլ տեղին էին, ու այստեղ լրագրողներին մեղադրել պետք չէ։ Ի վերջո, եթե դու որոշել ես մտնել քաղաքական դաշտ ամբողջ կյանքդ պետական պաշտոններ զբաղեցնելուց հետո, ուրեմն՝ պիտի պատրաստ լինես նաև այսպիսի ընթացքի։ Ինչքան էլ Վարդան Օսկանյանը փորձեց, այսպես ասած, «պաշտպանել» Սեյրան Օհանյանին, միևնույն է, նախարարը ստիպված էր պատասխանել, թե արդյոք ծեծել է Պավլիկ Մանուկյանին, թե ոչ, արդյոք դեմ է եղել ՊՆ նախկին պաշտոնյաների ձերբակալություններին, թե ոչ, արդյոք իրեն մեղավոր համարում է մարտի մեկին տեղի ունեցած դեպքերի մասով, թե ոչ։ Իհարկե, Հայաստանում քաղաքականությամբ կարող է զբաղվել ամեն ոք։ Սեյրան Օհանյանը բացառություն չէ։ Նա, սակայն, զբաղեցնելով հանրային ընկալումներում բավականին պատասխանատու ու խոցելի պաշտոն, պետք է լավ հասկանա, որ այդ նույն հասարակությունը նրանից որոշակի պատասխաններ է ակնկալում, ու դրա մասին չպետք է մոռանալ։ Պատասխանների ու խոսքի առումով Օհանյանը բավականին զուսպ մարդ է, սադրանքների դժվար տրվող, սակայն միևնույն ժամանակ, ի տարբերություն քաղաքական ժուլիկների ու պոպուլիստների, նրա խոսքում, ի վերջո, ադեկվատ մարդու խառնվածք կա։ Շատ ափսոս, որ նա որոշեց մուտք գործել քաղաքականություն, որովհետև այստեղ հաջողության հասնելու համար միայն զուսպ լինելը կարող է և բավարար չլինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1725 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝