բացել լրահոսը
17.02.2017  16:51

ՀՀԿ-ում տեղ չկա, որոշեցի ԲՀԿ-ով գնալ

Karen Hambardzumyan

Картинки по запросу xachik manukyan«ՀՀԿ-ում տեղ չկա, որոշեցի ԲՀԿ-ով գնալ». այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստանի քաղաքական դաշտի ներկա վերադասավորումների վերաբերյալ։ Սա, ի դեպ, ասել է ներկայումս ՀՀԿ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով, ամենայն հավանականությամբ, գալիք ընտրական ցիկլում կփոխի իր ճամբարն ու կմիանա ԲՀԿ-ին։ Իրականում նա միակը չէ, սակայն երևի միակն է, ով համարձակություն ունեցավ բացահայտ բարձրաձայնելու իր մտքերը։ Նրա պես շատերն են մտածում, պարզապես որոշ ծրագրային դրույթների պատճառով դրանք քողարկում են։

Կուսակցությունները հստակ ծրագիր չեն ներկայացրել, որովհետև պետք էլ չէ։ Այստեղ քաղաքականությունը ոչ թե կոնցեպտուալ հիմունքների վրա է կառուցվում, այլ անձերի, նրանց շահերի բախման ու հատման վրա, նայած թե ինչ է պահանջում օրվա հրամայականը, նայած թե ինչ է պահանջում անհատի շահը։ Տպավորություն է, որ ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ-ն թարմացնում է իր կազմը և ծերակույտ ունենալու հավակնություն չունի ու հին գվարդիային վարձավճարով տալիս է ԲՀԿ-ին՝ որպես ռեզերվ։ Սակայն հարցն այն է, որ ԲՀԿ-ում էլ մինչև վերջին պահը ցուցակների կազմման հարցում հսկայական խնդիրներ կային, ու չէին կարողանում հավուր պատշաճի ներկայացնել այդ ցուցակը։ Ամենայն հավանականությամբ, այս ընտրություններում շեշտը դրվելու է ռեյտինգային քվեարկության վրա։ Ով շատ ձայն հավաքեց, նա էլ կկարողանա իր տեղը ապահովել գալիք ընտրություններում, իսկ ով՝ ոչ, ապա կարող է հրաժեշտ տալ քաղաքական կարիերային ևս մի չորս տարով, քանի որ այլ բան սպասել օդիոզ դեմքերից այս պարագայում պարզապես անհնար է։ Վերջում ուզում ենք հաջողություն մաղթել Խաչիկ Մանուկյանին, քանի որ նա իսկապես անկեղծ էր իր գնահատականներում, մի բան, որ այսօր շատ պակասում է մեր քաղաքական դաշտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 455 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝