Armlur.am-ը գրում է.
 Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թեւակոխում: Ինչպես հայտնի է` պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ ջնջված էին՝ նշմամբ, թե անվավեր է: Եվ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
 Եվ այսպես՝ դեռեւս 2016 թվականի նոյեմբերին անդրարձել էինք ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների զինգրքույկների շուրջ ծավալված աղմուկին՝ ահազանգելով, որ պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ նշումից հետո ջնջված էին:
 Խնդիրն առավել մեծ հնչեղություն ստացավ 2017 թվականին, երբ մի քանի զինվորներ հրապարակեցին իրենց զինգրքույկները, որտեղ ակնհայտ երեւում էին համապատասխան ջնջումները: Կարճ ժամանակ անց ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց, թե կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: Արդյունքում, ԼՂՀ ՊԲ զորամասի մի քանի հրամանատարներ նկատողություն ստացան, ու այդքանով, ըստ էության, հարցը համարվեց փակված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել