բացել լրահոսը
17.02.2017  19:15

Հղի Թրամփին փաղաքշող Պուտինի հսկայական նկարը հայտնվել է Apple-ի նյույորքյան խանութի պատին

BlogNews

Նյու Յորքի Չելսի թաղամասում տեղակայված Apple-ի խանութի պատին երեքշաբթի՝ սուրբ Վալենտինի օրը երեկոյան, հայտնվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հղի Թրամփին փաղաքշող նկարը:

Վալենտինյան այս անակնկալի հեղինակը Hater հավելվածն է, որը ծանոթությունների մի սոցկայք է: Կայքի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն մարդկանց միավորում է՝ հիմք ընդունելով այն, ինչ նրանք երկուսն էլ ատում են: Թրամփի և Պուտինի նկարը հայտնվել է Hater-ի լոգոյի կողքին հետևյալ հեշտեգով #LoveThroughHate (սեր ատելության միջոցով): Պարզվում է՝ Hater-ի օգտատերերի 80%-ը՝ ավելի քան 200000 մարդ, ատում է Թրամփին:

Չելսիում հայտնված նկարը միակը չէ: Նկարը հայտնվել է նաև նյույորքյան այլ թաղամասերում, մեկը՝ մետրո տանող աստիճանների մոտ տեղակայված շենքի պատին:

Մյուսն էլ՝ Բրուքլինի Վիլյամսբուրգ թաղամասում:

Դիտվել է 7192 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝