Զգացողությունը, որ միևնույն իրավիճակում արդեն հայտնվել եք, արել և տեսել եք նույն բաները, կարող են վախեցնել Ձեզ և բառացիորեն թմրեցնել: Հատկապես երբ հստակ հասկանում եք, որ իրականում նման իրավիճակում երբեք չեք եղել:

Այդպիսի տարօրինակ զգացողություն ունենում է առողջ մարդկանց 60-70%-ը:

Դեժավյու առաջանում է հիմնականում 15-25 տարեկան անձանց մոտ: Ինչքան մենք մեծանում ենք, այնքան ավելի քիչ է նման դեպք պատահում: Առավել շատ հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնք կրթության բարձր մակարդակ ունեն, շատ են ճանապարհորդել և կենսապես ակտիվ են: Բացի այդ՝ դեժավյուի առաջացմանը նպաստում են հոգնածությունն ու սթրեսը:

Ե՞րբ է հարկավոր անհանգստանալ:

Դեժավյուն հազվադեպ դեպքերում կարող է էպիլեպսիայի ախտանիշ հանդիսանալ: Այդ հիվանդության առաջացմանը կարելի է կասկածել միայն հետևյալ նախապայմանների դեպքում.

1. Իլյուզիաները տեղի են ունենում ամսական մի քանի անգամ:

2. Ուղեկցվում են տարօրինակ, «հեքիաթային» տեսարաններով:

3. Երբեմն ավարտվում են առիթմիայով կամ գիտակցության կորստով:

Այնպես որ, ուշադիր լինելը երբեք չի խանգարի: Այդպիսի խնդրի դեպքում անհապաղ անհրաժեշտ է դիմել ոչ թե հոգեբույժի, այլ նյարդաբանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել