բացել լրահոսը
17.02.2017  11:13

Օպտիմալացման «բերքահավաքը». 5 մլրդ՝ մարզերին

Տնտեսական անցուդարձ

Картинки по запросу կառավարության նիստ կարեն կարապետյանԻնչպես գիտենք, որոշ ժամանակ առաջ գործադիր մարմինը որոշում էր կայացրել մարզերին պահուստային ֆոնդից հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով:

Շատ կարևոր է այն հանգամանքը, որ մարզերում առաջնային և մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովող ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարը տրվում է ոչ թե բյուջեից, այլ վարչական ուռճացված ծախսերի օպտիմալացման արդյունքում հավաքված միջոցներից:

Դրական է թե՛ հավաքված գումարի չափը և թե՛ տրված ուղղվածությունը: Գումարի կարիք ունեն բոլոր ոլորտները անխտիր, և մարզերի համար նախատեսված գումարները ունեն հստակ թիրախավորում:

Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում՝ առկա միջոցները կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաների մշակման և ձեռք բերման վրա: Պետք է արձանագրել, որ գործադիր մարմնի կողմից հավաքագրված 341 ներդրումային ծրագրի զգալի մասը վերաբերում է մարզերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 448 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝