Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը երեկ հանդիպել են  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանին և  Էլմար Մամեդյարովին:


Այս մասին հաղորդում է osce.org-ը՝ մանրամասնելով, որ համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծում տիրող իրավիճակը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ առկա հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և որ պատերազմը լուծման ելք չէ: Բացի այդ նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն դրսևորել ու իրենց բնակչությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության:


Համանախագահները կոչ են արել հավատարիմ մնալ 1994-95թթ. կնքված հրադադարին՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը կբերի միայն տառապանք, հուսալքություն և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:


Համանախագահներն իրենց տեսակետներն են ներկայացրել այն քայլերի վերաբերյալ, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների շրջանակում կայացված որոշումների իրագործման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել