Բաքվի բռնապետի վարչակարգը երեկվանից ամբողջությամբ ագելափակել է թալիշական միանգամից երկու լրատվական կայքերի հասանելիությունն Ադրբեջանի ողջ տարածքում:
Նշված կայքերից հատկապես մեկն ակտիվորեն լուսաբանում էր նաև Հայաստանում ապաստան գտած թալիշ հասարակական-քաղաքական գործիչ, ընդդիմադիր լրագրող Շահին Միրզաևի գործունեությունը՝ պարբերաբար տարածելով նաև վերջինիս երևանյան հարցազրույցները և հայտարարությունները:
Ակնհայտ է, որ Բաքվի վարչակարգի կողմից ադրբեջանաբնակ թալիշների տեղեկատվական շրջափակումը թևակոխում է ավելի ագրեսիվ փուլ, և այս առումով հայկական լրատվական հարթակները ստանում են ուղղակի կենսական կարևորություն ադրբեջանական բռնաճնշումներին մատնված թալիշների ձայնը հասանելի դարձնելու առումով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1357182707653518?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1487282520231071
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել