Ամերիկյան Թենեսի նահանգի Pigeon Forge քաղաքում կանգնեցվել է լեգենդար Տիտանիկի առաջամասի կրկնօրինակը: 100 ֆուտ բարձրությամբ «նավի» կառուցման վրա ծախսվել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ (20 միլիոն դոլար):

Դրա ներսում գործում է իրականին մոտ կահավորված թանգարան, որը նախատեսում է այս տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ գրավել իր կողմը: Անգամ սպասարկող անձնակազմն է հագնված այդ ժամանակվա ոճով: 

 

     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել