Tert.am-ը գրում է.
 Գերմանիայի Սահմանադրական դատարանը Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված թուրք փաստաբանի հայցը վեց շաբաթ առաջ է մերժել․ այս մասին Tert.am-ին հայտնեց Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը՝ զարմանալով, որ այդ մասին տեղեկատվությունը դեռ նոր է տարածվում:
 «Գերմանիայում գործող թուրքական կազմակերպություններն էին դիմել Գերմանիայի սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը քննարկի Բունդեսթագի որոշումն արդյոք համապատասխանո՞ւմ է Գերմանիայի սահմանադրությանը: Սահմանադրական դատարանը քննարկել էր դիմումը և գտել էր, որ բանաձևը որևէ ձևով չի հակասում Գերմանիայի սահմանադրությանը»,- ասաց նա՝ պատմելով, որ թուրքական կազմակերպություններն ավելի վաղ են դիմել դատարան։
Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդը հիշեցրեց, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման օրվանից նրանք զգուշացնում էին, որ դիմելու են սահմանադրական դատարան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել