29 տարեկան Բրայան Սալլիվանն ու նրա կինը՝ 26 տարեկան Սթարլան, իրենց 3 երեխաների հետ բնակարանում էին ապրում, որի վարձն արժեր ամսական 1500 դոլար։ Հոգնելով վճարել նման մեծ գումար վարձակալության համար՝ նրանք գնեցին հին դպրոցական ավտոբուս 2800 դոլարով։ Ծախսելով ևս 30.000 դոլար՝ ավտոբուսը հարմարավետ դարձնելու համար, ընտանիքը հիմա ապրում է դրանում։ Վերաձևավորված ավտոբուսում կա մահճակալ, խոհանոց, բիոզուգարան, լոգարան։ Նրանց կյանքն ավտոբուսում արժենում է 500 դոլար ամիսը, ինչը 3 անգամ ավելի էժան է, քան վարձով ապրելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել