Tert.am-ը գրում է.
 ՌԴ-ի և Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը կախված է Թբիլիսիից: Մոսկվան հույս ունի, որ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, բայց կարծում է, որ դրա համար առաջին քայլը պետք է անեն վրացի գործընկերները: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 «Դա կախված է վրացական կողմից: Մենք չենք դրանք խզել, դրանք խզել է Վրաստանը: Այժմ մենք հույս ունենք, որ ինչ-որ հանգամանքներում դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն Թբիլիսիի նախաձեռնությամբ»,- ասել է Կարասինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել