բացել լրահոսը
16.02.2017  17:00

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը՝ «ֆինիշին» դեմ-հանդիման

Narek Poghosyan

Image result for ՀՀ-ԵՄՀայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, զարգացնում է նաև իր քաղաքականության եվրոպական ուղղությունը, և այս հարցում շատ կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարգավիճակի ճշգրտումը: Դրա համար ընթանում են համապատասխան բանակցություններ, որի վերջնական արդյունքը լինելու է նոր համաձայնագրի կնքումը:

Դեռևս 2015թ․ հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցություններ Հայաստանի հետ՝ նոր համալիր համաձայնագրի շուրջ՝ տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։ Նոր համաձայնագիրը փոխարինելու է գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:

Այս ընթացքում ԵՄ-ՀՀ համաձայնագրի շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել, անգամ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարել է, թե ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացը ավարտի փուլում է, որը ենթադրում է շրջանակային համաձայնագրի ստորագրում: Մի քանի կետեր են մնում, որոնց շուրջ ՀՀ-ն և ԵՄ-ն պետք է համաձայնության գան:

Նախօրեին Երևանում արդեն մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը:

Բանակցությունների մոտալուտ ավարտը և շրջանակային համաձայնագրի կնքումը ոչ միան տարբեր ուղղություններով խորություն կհաղորդեն երկու կողմերի հարաբերություններին, այլև հիմք կհանդիսանա, որ Հայաստանը և Եվրամիությունը հետագայում անցում կատարեն համագործակցության շրջանակի առավել ընդլայնման: Միևնույն ժամանակ, Հայաստանը ունիկալ դերակատարություն կստանա ԵԱՏՄ-ի շրջանակներում՝ դառնալով ԵԱՏՄ անդամ այն երկիրը, որը կարողանում է ԵԱՏՄ ձևաչափին չհակասող ուղղություններով իրավապայմանագրային հենքի վրա կառուցել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 539 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝