15995825_1142311735888501_1558334472_n

Բա իմացա՞ր՝ ինչ ա եղել, չարդ տանեմ։ Նիկոլը ուզել ա Սեֆիլյանին ու Վարուժին այցելի, բայց չեն թողել։ Հա, նատուռի բան եմ ասում, նոր ռադիոյով հաղորդեցին։ Մարդ լսում ա ու շիվարած ա մնում սրանց խաղերից։ Էս ի՜նշ թադրոն են սարքում բայց․․․ Ախպեր ջան, նայի բացատրեմ՝ որը որից հետո ա․․․

Ախպեր, սա՜ղ սութ ա․․․

Յանի ո՞վ չգիտի, որ Նիկոլը Սերժի մարդն ա։ Հեն ա, մի հատ հընգեր ունեմ, էլեկտրիկ ա՝ կաբելի գորձ ա անում։ Ասում ա՝ Նիկոլն ու Սերժը ամեն հինգշաբթի իրար հետ բլոտ են խաղում։ Իրա աշքերով ա տեսել, կաբելը ռեմոնտ անելուց։ Հը՞․․․ Չէ, ամեն հինգշաբթի կաբելը ռեմոնտ չի անում, բայց նաղդ իրա աչքի տեսածն ա պատմել մարդը․․․ Բռատս, էդ սաղ թադրոն ա, ձեն են փախցնում։

Վապշե, քեզ մի հատ դուզ բան ասեմ, չարդ տանեմ։ Էդ Նիկոլը պալիտիկայից բա՜ն չի հասկանում։ Սաղ օրը էն ֆեզբուկ ա, ինչ ա, դրանում ինչ-որ ելույթներ ա ունենում, բայց էս սաղ վախտ ժողովրդին մի կոպեկ չի բաժանել, բարեգորձություն չի արել, հետո էլ զարմանում ա, որ իրան ձեն չեն տալիս։

Հիմա էլ Նիկոլը ուզում ա՝ գլուխներիս տակ փափուկ բարձ դնի։ Չեմ հավատում, ախպեր։ Ասում ա՝ 8 ժամ բերդում էի, լսեցի, որ Ժիրոն տելեվիզոր ա նայում։ Դու հավատո՞ւմ ես, որ տելեվիզոր կտային Ժիրոյին․․․ Ապե՜, գաղութի տղերքն են պատմըմ, ասում ա՝ էդ խեղճերին կվիզիցիա են անում․․․ Դե կվիզիցիա էլի, էն, որ հին վախտերը մարդկանց տանջում ու վառում էին։ Իսկ սա ասում ա՝ տելեվիզոր․․․ Վերջը գլուխները ուտելու են էդ տղերքի։

 

Հը՞․․․ Չէ, չարդ տանեմ, ես չեմ մասնակցել էդ ցույցերին, բայց սա՜ղ նայել եմ Ազատության ուղիղ եթերով։

Խի՞ եմ սիրում․․․ Ո՞նց խի․․․ Բա որովհետև սրանք սա՜ղ թալանածները հետ կխլեին ու ժողովրդին կբաժանեին։ Սա՜ղ․․․ Ո՞նց ինչ գիտեմ․․․ Իրանք են ասել, չարդ տանեմ, տենց էլ ասել են։

Բայց դե ինձ էդ փողը պետք չի էլի, ես արդարություն եմ ուզում էս երկրում։ Հեն ա, լուսի մարդը էն օրը էկավ, սյոտչիկս ստուգեց ու պալիտ արեց, որ լեվի լույս եմ վառում, մի հատ նե՜նց տուգանք ա գրել, որ գնա-գալիս եմ։ Ասում եմ՝ ախպեր, խի կարո՞ղ ա ուրիշներից պակաս տղա եմ, ինչի՞ չես գնում վերևներին տուգանես։ Դրա համար ասում եմ՝ սրանց սաղին պետք ա կուլակաթափ անել ու փողը մարդկանց բաժանել։ Խմեցին արուններս․․․ Էդ 50000-ի ակտն էլ չգիտեմ՝ ոնց եմ տալու։

Ախպերս, մանր տու էլի, մանր չունեմ․․․ Մերսի, չարդ տանեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել