Tert.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով գյուղացիական վարկերի խնդրին ասաց, որ բոլոր գերատեսչությունները և բանկերը քննարկում են այդ հարցը:

«Բանկերը չունեն 24 տոկոսանոց վարկեր, դրանք ֆինանսական կառույցներ են կարճաժամկետ վարկեր տրամադրող, որոնց ոչ վարկունակ գյուղացին դիմում է անկախ ոչ մի բանից վերցնում է այդ վարկերը: Այդտեղ պետությունը չի կարող ասել՝ չգնաս վերցնես, իսկ բանկերն էլ չեն կարող տրամադրել ցածր վարկ, քանի որ համապատասխան տնտեսությունը գրավադրված է: Լուծում չունեմ, չեմ հասկանում ինչ կարելի է անել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ խնդիրը ոչ թե Գյուղատնտեսության նախարարության, այլ  բանկերի, Կենտրոնական բանկի հարթությունում։


«Բանկն էլ նույնպես շատ ծանր վիճակում է, բանկերն ունեն անվերադարձելի վարկերի հարց, որոնք արդեն գիտեն չեն վերադարձվի, բայց չգիտեն ինչ անեն: Այստեղ հարցը երկկողմանի է՝ և՛ բանկ, և՛ գյուղացիական տնտեսություն, դրա համար, երևի, դա ամենաբարդ հարցերից է, որի լուծումը ես չունեմ, բայց քննարկման ընթացքում է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել