Tert.am-ը գրում է.

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացուն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:

Վերջինս ասաց, որ փետրվարի 14-ին ԿԽՄԿ-ի առաջին այցն է եղել ձերբակալվածին Լեռնային Ղարաբաղի Կարմիր Խաչի պատվիրակության կողմից, որի նպատակը նրա պահման պայմանները դիտարկելը, հարազատների և նրա միջև կապ պահելու հնարավորությանը ծանոթանալն է եղել:

«Սովորաբար, նման դեպքերում, հակամարտություններում, այցերի պարբերականությունն անհրաժեշտ է: Մարդիկ, ովքեր ժամանակավորապես պահվում են հակամարտության այս կամ մյուս կողմում, հնարավորություն ունեն պարբերական այցելությունների: Այցերի ժամանակ կարիքների գնահատում է կատարվում»,- նշեց Ամատունին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել