Բրյուս Լիի համաշխարհային հայտնիությանը կասկածել չի կարելի: Գրեթե բոլորը գիտեն, որ նրա կյանքի շատ ոլորտներ և դեպքեր հայտնի չեն հանրությանը:

1. Նա դասական մարտարվեստի ոչ մի տեսակի չի տիրապետել:

Բոլորը գիտեն, որ Բրյուս Լին մարտարվեստի վարպետ է եղել: Ասում են, թե նա տիրապետել է քունգ ֆուին, սակայն դա ճշմարիտ չէ: Իրականում նա ոչ մի դասական մարտարվեստի էլ չի տիրապետել 100%-ով: Չի կարելի ասել, թե նա չի իմացել առհասարակ, թե ինչ է անում. նա ուղղակի վերցրել և միախառնել է մի քանի տեսակներ: 1957 թ. Լին դարձավ հոնգկոնգցի մարզիչ Իմ Պանի աշակերտը, ով էլ նրան սովորեցրեց Վին Չուն արվեստը, հետևաբար կարելի է ասել, որ Բրյուսի գործածած մարտարվեստը հենց դա է:

2. Նա հորինել է մարտարվեստի սեփական ոճը:

Լքելով Հոնգկոնգը՝ Լին սկսեց Վին Չունի հիման վրա ստեղծել մարտարվեստի իր սեփական ոճը և անվանեց այն Չեն Ֆան Գուն Ֆու: Սիեթլում նա մարտարվեստի կենտրոն բացեց և սկսեց զարգացնել իր հորինածը: Այս համակարգը հենվում էր ոչ թե կոպտության, այլ փորձառության, ճկունության, արագության վրա:

3. Մանուկ հասակում Բրյուս Լին 20 գլխավոր դերեր է խաղացել հոնգկոնգյան ֆիլմերում:

Քչերը գիտեն, որ մինչ իր համաշխարհային կինոճանաչումը Բրյուս Լին նկարահանվել է հոնգկոնգյան ֆիլմերում՝ 3 ամսական հասակից սկսած: Իսկ արդեն 18 տարեկանում նա արդեն շուրջ 20 ֆիլմերում էր նկարահանվել: Իր վերջին մանկական դերը եղել է «Որբը», 1960 թ.: Սակայն այս ֆիլմերն անհայտ էին և՛ Հոնգկոնգում, և՛ Չինաստանում: Բոլոր ժապավենները հնարավոր է գտնել հոնգկոնգյան արխիվներում, սակայն առանց անգլերեն թարգմանությունների:

4. Նրա արքայական մատնաչափի հարվածն իրական էր:

Հիշու՞մ եք «Սպանել Բիլլին-2» ֆիլմի այն հատվածը, երբ հարսը (Ումա Թուրման) կենդանի թաղվում է, սակայն այսպիսի հարվածի շնորհիվ դուրս է գալիս գերեզմանից: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե սա հնարք էր, սակայն սա իսկապես Բրյուս Լիի հորինած ուժգին հարվածն է: Փաստացի՝ դա կոնքերի դիրքի, կենտրոնացման և բռունցքի հարվածի գեղեցիկ համադրություն է:

5. Նա բանաստեղծ էր և փիլիսոփա:

Բրյուս Լին դպրոցում պոեզիա և փիլիսոփայություն է սովորել, անգամ նրա աշխատանքները հրատարակվել են: Վաշինգտոնի նահանգի համալսարանում ուսանելու ընթացքում նա ուսումնասիրում էր ասիական և արևմտյան փիլիսոփայությունները, որն իր մեջ ներառում էր բուդդիզմի, դաոսիզմի և Կրիշնամուրտիի հետազոտում: Նա նաև բանաստեղծություններ էր գրում, սակայն, ըստ ամերիկյան ստանդարտների, դրանք մռայլ էին և ոչ այնքան հետաքրքիր:

6. Նա մահացել է գլխացավի դեմ դեղից, քանի որ ցավազրկողներից ալերգիա ուներ:

Բրյուս Լիի մահը ողբերգական դժբախտ պատահար էր: Գլխացավի դեմ դեղահաբը, որը մեպրոբամատ էր պարունակում, ալերգիկ ռեակցիա և ուղեղի այտուց է առաջացրել: Երկրպագուների համար դժվար էր հավատալը, որ ողջ կյանքում ճիշտ սնված և մարզված անձը կարող է մահանալ ընդամենը մեկ ցավազրկող դեղահաբից: Այդ իսկ պատճառով էլ նախկինում շատերը կարծում էին, որ Բրյուսի մահը սպանություն է եղել: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Բրյուսին հնարավոր կլիներ փրկել, եթե շտապօգնության ծառայությունը ավելի վաղ ժամաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել