10 հիվանդություն, որոնք շատ վտանգավոր են կանանց համար:
1. Լեյկեմիա

Սա արյան քաղցկեղ է: Փրկվել հնարավոր է միայն, եթե հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերվի: Խնդիրն այն է, որ հենց այդ փուլերում հիվանդությունը բոլորովին առանց ախտանիշների է ընթանում: Այն ազդում է նաև այլ օրգանների վրա, ուստի լեյկոզի դեպքում կարող են տուժել և՛ երիկամները, և՛ լյարդը, և՛ սիրտը:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Առանց պատճառի քաշի կորուստ,
  • Ցավ ոսկորներում և հոդերում,
  • Այտուց և անհարմարություն որովայնի մասում,
  • Արյունխեղդ,
  • Թուլություն,
  • Հաճախակի վարակներ,
  • Ավշահանգույցների աճ:

2. Էնդոմետրիոզ

Եվս մեկ հիվանդություն, որը վաղ փուլերում առանց ախտանիշների է ընթանում: Դա բջիջների աճ է, որոնք տեղակայվում են արգանդից դուրս: Դրանք կարող են գտնվել ձվարանների վրա, հեշտոցի մեջ, միզապարկում, արգանդային խողովակների վրա կամ նույնիսկ աղիների հատվածում:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Անպտղություն,
  • Փոքր կոնքի ցավ,
  • Ցավ սեռական ակտի/միզելու/արտաթորանքի ժամանակ,
  • Ոչ պարբերական կամ առատ ամսեկաններ,
  • Արյուն մեզի մեջ:

3. Դիաբետ

Եվս մեկ հիվանդություն, որը դժվար է հայտնաբերել վաղ շրջանում:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Հաճախ միզում,
  • Ծարավ,
  • Թուլություն,
  • Ձեռքերի և ոտքերի թմրություն,
  • Քաշի կորուստ:

4. Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ

Այդ հիվանդություններից են՝ արգանդի, արգանդի խողովակների, ձվարանների վարակները: Պատճառը բակտերիաներն են, որոնք հայտնվում են օրգանիզմում հեշտոցի կամ արգանդի վզիկի միջոցով: Այս հիվանդությունները կարող են առաջանալ չպաշտպանված սեռական կապից հետո: Բակտերիաները կարող են օրգանիզմում հայտնվել նաև վիրաբուժական միջամտության ճանապարհով (ծննդաբերություն, հղիության արհեստական ընդհատում, վիճում, ներարգանդային հակաբեղմնավորիչ):

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Հաճախակի և ցավոտ միզում,
  • Սարսուռ,
  • Տենդ,
  • Հոգնածություն,
  • Արտազատումներ,
  • Սրտխառնոց, ախորժակի բացակայություն,
  • Ամսեկանների բացակայություն,
  • Ցավ որովայնի ներքևի մասում, գոտկատեղի հատվածում,
  • Արտազատումներ արյան հետ,
  • Ցավ սեռական ակտի ժամանակ:

5. Ֆիբրոմա

Սրանք բարորակ (ոչ քաղցկեղային) ուռուցքներ են, որոնք ոչ հազվադեպ հայտնաբերվում են 30-40 տարեկան կանանց շրջանում: Խնդիրն այն է, որ բժիշկները մինչև հիմա չեն կարողանում բացատրել՝ ինչու են առաջանում այդ ուռուցքները:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Անոմալ արյունահոսություն,
  • Ցավ ամսեկանի ժամանակ,
  • Դժվարություն միզելու ժամանակ:

6. Հաստ աղիքի քաղցկեղ

Սա հաճախությամբ 4-րդ քաղցկեղն է, որով հիվանդանում են կանայք: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, բայց կանանց շրջանում ավելի արագ է զարգանում և հանգեցնում է մահացու ելքի:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Թուլություն,
  • Հևոց,
  • Հոգնածություն,
  • Կղանքի զանգվածի բարակ տրամագիծ,
  • Լուծ, փորկապություն,
  • Որովայնի սպազմներ, փքվածություն,
  • Մուգ արյուն աթոռակի մեջ:

7. Արգանդի վզիկի քաղցկեղ

Այս տիպի քաղցեղը դանդաղ է զարգանում, ուստի այն դժվար է հայտնաբերել վաղ փուլերում: Գրեթե միշտ այս հիվանդությանը հանգեցնում է պապիլոմա վիրուսը:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Անոմալ հեշտոցային արյունահոսություն,
  • Արյունահոսություն ամսեկանների միջև,
  • Արյունահոսություն սեռական ակտից կամ գինեկոլոգիական հետազոտությունից հետո,
  • Երկարատև ամսեկաններ,
  • Ցավ փոքր կոնքի հատվածում,
  • Ցավ սեռական ակտի ժամանակ,
  • Առատ արտազատումներ

8. Ձվարանների քաղցկեղ

Այն կարող է առաջանալ ձվարանների էպիթելի քաղցկեղի և սեռական բջիջների չարորակ ուռուցքի պատճառով:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Որովայնի փքվածություն,
  • Ցավեր փոքր կոնքի հատվածում,
  • Հաճախ միզելու ցանկություն,
  • Ախորժակի բացակայություն,
  • Սրտխառնոց:

9. Կրծքագեղձի քաղցկեղ

Այս չարորակ ուռուցքն ամենատարածվածն է կանանց շրջանում:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Կրծքի զգայնության փոփոխություն,
  • Ուռուցք կամ կոշտացում կրծքի շրջանում,
  • Ցավ ծծապտուկներում,
  • Ծծապտուկների կամ կրծքի փոփոխություն,
  • Ծծապտուկների ներս ձգվածություն:

10. Սրտի հիվանդություններ

Սրտի հիվանդություններն են ամենահաճախը և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում:

Ընդհանուր ախտանիշերը՝

  • Հոգնածություն,
  • Դժվար շնչառություն,
  • Սրտխառնոց, փսխում,
  • Գլխապտույտ,
  • Ուժեղ քրտնարտադրություն,
  • Անհարմարություն պարանոցի, մեջքի վերևի մասում,
  • Ցավ որովայնում:      
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել