Картинки по запросу տնտեսությունԿենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերը 2016 թ.-ի դեկտեմբերի վերջի տվյալներով կազմել են 2,4 տրլն դրամ, ինչը 316,5 մլրդ դրամով կամ 14,9 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Միայն ռեզիդենտներին տրված վարկերը հաշվետու ժամանակահատվածում ԿԲ-ի տվյալներով կազմել են 2 116,8 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ), որից արտարժույթով վարկերին բաժին է հասել 64,7 տոկոսը: 2016 թ.-ի արդյունքներով արտարժութային վարկերն աճել են ընդամենը 3,5 տոկոսով` մինչև 1 370,5 մլրդ դրամ, իսկ դրամայինները` 9,6 տոկոսով` մինչև 746,3 մլրդ դրամ:

Ընկերություններին տրված վարկերը կազմել են 1 211,1 մլրդ դրամ (7,5 տոկոսի աճ), որոնցից դրամայինները կազմել են 197,7 մլրդ դրամ (10,2 տոկոսի աճ), իսկ արտարժութայինը` 1 013,4 մլրդ դրամ (7 տոկոսի աճ): Հատկանշական է, որ տնային տնտեսություններին տրված վարկերը 2016 թ.-ին նվազել են, սակայն աննշան: Մասնավորապես՝ Հայաստանի բանկերի կողմից 2016 թ.-ին տնային տնտեսությունների տրված վարկերը կազմել են 779,6 մլրդ դրամ, ինչը 0,04 տոկոսով պակաս է 2015 թ.-ի դեկտեմբերի ցուցանիշից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել