Aravot.am-ը գրում է.

Քիչ առաջ ԱԻՄ նախագահության արտահերթ նիստում որոշվեց ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ելք»-ի հետ:

Որոշումն ընդունվեց ձայների 11 «կողմ» 1 «դեմ» հարաբերակցությամբ: Պարույր Հայրիկյանը նիստի եզրափակիչ հատվածում հայտարարեց. «Մեր սկզբունքային որոշումն է. ԱԻՄ նախագահությունը քննարկեց ու որոշեց, որ ներկա պայմաններում, իրավիճակում նպատակահարմար է առաջիկա ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի հետ՝ առանց այնպիսի պահանջներ ներկայացնելու, որոնք մեկ օրվա ընթացքում լուծելի չեն»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել