15995825_1142311735888501_1558334472_n

Ախպեր, լսա՞ր՝ ինչ են ասում։ Ռադիոյով հաղորդին, որ էս ընտրությունների ընտրակաշառքներն ավելի բարձր են լինելու։ Ասում ա, որ հիմա էլի ԲՀԿ-ՀՀԿ կոնտռ են իրար հետ, համ էլ էդ թազա խուճուճ ցուցակներն են, ռեյթինգային ա՜, ինչ ա՜, դրա պատճառով ստավկեքը հելել են։ Ոնց քցում-բռնում եմ, լավ ա, բայց չեմ ջոգում, թե ուրդե են ուզում մեզ քցած ըլնեն։ Բա՜, ախպեր ջան, դրանք վեչնի ժողովրդին քցում են, սպասի սա՜ղ բացատրեմ, թե որը որից հետո ա։

Ախպեր ջան, սա՜ղ սութ ա․․․

Ժողովրդի մասին ոշ ոք չի մտածում։ Ընտրությունից ընտրություն հայտարարում են, որ մի երկու մանեթ կտան, էն էլ էլի խաբում են։ Օրինակ՝ էն Բաղդասարյանի «Օրինած Վերածնունդը»։ Մեռան մարդկանց խաբելով։ Բա ի՞նչ, չարդ տանեմ։ Ո՞վ ա տեսել՝ մարդկանց փող խոստանաս, տեղը ջեմ-մուրաբա տաս ու ի տո՝ փչացած։ Բա՜, ախպեր, իմ աչքով եմ տեսել․ կերա, փչացած էր։ Բայց դե հո ես չէի վերցել․․․ աներձագիս տանը հույրասիրին։ Դրանց մոտ դաժե ընտրակաշառքն ա բնամթերքով։ Դրա համար կյանքում իրանց չեմ ընտրի։

Չարդ տանեմ, որ լսես, սա՜ղ բողոքում են ընտրակաշառքից, բայց սաղ էլ վերցնում են։ Բացի ընձնից։ Ինձ էդ մի երկու կապեկը պետք չի, չարդ տանեմ։ Պռոստը ժողովուրդն ա մեղք։ Անընդհատ խաբում են, իրանք էլ գալիս, բողոքվում են։ Մլյոն հատ կլենտ ունեմ ու սաղ կուրսի եմ, թե ինչը ոնց ա արվում․․․

Պռոստը արդարություն չկա էլի, չարդ տանեմ։ Եթե դաժե դրանց մեծերը որոշում են, որ պետք ա էդ մի երկու մանեթը բաժանվի ժողովրդին, սաղ տեղ չի հասնում։ Չես հավատո՞ւմ։ Քանի՞ հոգի գիտես, որ փող են աբիշյատ արել ու հետո քցել։ Բա՜, շատ, չէ՞։ Իսկ քանի հատ նախընտրական շտաբի պետ գիտես, որ դաԴվել ա՝ կաշառք չբաժնելու ու ջեբելու համար։ Ոչ մի հատ, չէ՞։ Բա՜, չարդ տանեմ, որ ասում եմ՝ էս երկրում արդարություն չկա։

Ախպեր, ճիշտը գիդե՞ս որն ա։ Եթե փող կպցնելու վարիանտ ունես, ուրեմ՝ պտի կպցնես։ Շնից մազ պոկելն էլ ա քյար։ Բայց դե ես ընտրակաշառք չեմ վերցում էլի։ Քեզ կոնկրետ պատմություն պատմեմ․ հարևանս հա՛մ Հանրապետականից էր փող վերցրել, հա՛մ ԲՀԿ-ից ու գնացել երկուսին էլ քվյարկել էր։ Նույն թերթիկի մեջ։ Բա՜, այ տենց շուստրի ազգ ենք։ Խոսքի, իրականում ինքը Փոստանջյանի կողմից ա ու էն Սեֆիլյանին էլ ա հավանում, բայց ընտրություններին մարդը մի երկու մանեթ ջեբն ա դնում։ Ի՞նչ վատ ա որ։

Բա ի՞նչ, չարդ տանեմ։ Էս երգիրը երգիր չի, պտի կռուտիտ ըլնես, քանի կարում ես ու քցես դրանց։ Մեկ ա, իրանք էլ քեզ են ուզում քցեն։ Ընտրություններն էլ, մեկ ա, ոշի բան չեն փոխում, մեկ ա, սաղ պայմանավորված ու իրար մեջ կիսած ա, մեռնեմ սրտիդ։ Էլ ի՞նչ իմաստ կա, որ էդ փողը չվերցնես։ Բայց դե ես չեմ վերցնում, էլի։ Ես վախտին Պադմասկվա տեղ երկու զավոդ ունեի, փողի գինն էլ գիտեմ, ամագն էլ․․․

Ախպերս, ոչինչ, չէ՞, որ մանրդ չտամ․․․ Կոպեկներս հե՛նց նոր ա պրծել․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել