«Կենտրոնական բանկի խորհուրդը երեկ հրավիրված նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 0,25 տոկոսով: Այսպիսով տոկոսադրույքը կկազմի 6 տոկոս:
 
Ըստ որոշ հաշվարկների, կենտրոնական բանկը կարող է տոկոսադրույքը նվազեցնել ևս 0,25, կամ առվելագույնը 0.5 տոկոսով և վերջ։ Դեռ անցած տարվա դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը արձանագրել Էր, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը «բավականին մոտ Է երկրի ռիսկ–հավելավճարի մակարդակին, որն ըստ Էության համարվում Է զարգացող երկրների համար տոկոսադրույքի ստորին սահման»։
 
Եվ ուրեմն, որն Է խնդիրը։ Ինչո՞ւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը մեր տնտեսության վրա չի թողնում այն ազդեցությանը, որը թողնում է այլ երկրներում։ Այստեղ ոչ մի հանելուկ չկա։ Ամեն ինչ ավելի քան պարզ Է Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը տնտեսության համար կարող Է ունենալ զգալի ազդեցություն միայն այն դեպքում, եթե գործ ունենք առողջ, հավասար մրցակցային դաշտում գործող տնտեսության հետ։ Տոկոսադրույքը չի կարելի դիտարկել տնտեսության աշխուժացման միակ գործիք։ Այն Էֆեկտիվ Է միայն այն պայմաններում, երբ ստեղծվում են բարենպաստ պայմաններ բիզնեսի զարգացման համար։
 
Չի կարող վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությանը արդյունք տալ մի երկրում, որտեղ դեռ գործում են տնտեսվարման միջնադարյան սկզբունքներ։ Եթե տնտեսության ամենաեկամտաբեր ոլորտները կենտրոնացած են իշխանության հետ սերտաճած և ակնհայտ հովանավորչություն ունեցող գործարարների ձեռքում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը արդեն էական չէ: Բիզնեսի հաջողությունը, վարկերի սպասարկման ընթացքը կախված է ոչ թե տվյալ «գործարարների» բիզնես ունակություններից, այլ հովանավորչության մակարդակից: Դա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ իշխանությունների հետ սերտաճած և հովանավորյալ տնտեսվարողների հետ այլ գործարարներ մրցել չեն կարող, անկախ նրանից թե ինչ տոկոսով վարկ կարող են վերցնել բանկերից իրենց գործունեությանը իրականացնելու համար։ Ի՞նչ տարբերություն՝ վարկերը 12 տոկո՞ս են, թե՞ 11 կամ 14։
 
Մյուս խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը շատ ավելի շատ կախված է դրսից եկող տրանսֆերտներից, քան, ասենք, ներքին արտադրությունից։ Եթե փողը շատ է գալիս, բնակչության գնողունակությանը մեծանում է, տնտեսությունը զուտ ցուցանիշների տեսանկյունից աշխուժանում է։ Այս շղթայում ևս չի երևում վերաֆինանսավորման տոկոսադրայքի դերը։
 
Մի խոսքով, մեր տնտեսության աշխուժացման համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, մեղմ ասած, բավարար չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել