Картинки по запросу արդյունաբերությունԽոսվում է, որ արդյունաբերության զարգացումը խթանելու համար կյանքի են կոչվելու ներդրումային նախագծեր: Այս հարցում հաշվի է առնվում այն հանգամանքը, որ մետաղների խտանյութեր արտահանելու փոխարեն կարելի է տեղում վերամշակել մետաղի հանքաքարը, կորզել մաքուր մետաղն ու արտահանել: Այսինքն՝ Հայաստանը կարող է արտադրել տարեկան 65 հազար տոննա պղինձ, որի արժեքն ավելի բարձր է։

Նշված խնդիրն իրականացնելու համար մշակվել է հատուկ ներդրումային նախագիծ, որով նախատեսվում է պղնձաձուլարանի կառուցում: Ըստ նախագծի՝ այս ծրագրի իրականացման համար կպահանջվի 400-450 մլն դոլարի ներդրում։ Տարեկան 80 հազար տոննա պղինձ արտադրելը կբերի տարեկան 360 մլն դոլար հասույթ։ Ծրագրի շահութաբերությունը գնահատվել է 8%։ Սա նշանակում է, որ գործարանը տարեկան կունենա 28.8 մլն դոլարի շահույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել