Բաջաո ցեղի ներկայացուցիչները վաղուց բնակվում են փոքր նավակների մեջ, որտեղ անցկացնում են իրենց օրերն ու գիշերները՝ ապրուստ վաստակելով միայն ձկնորսությամբ: Իրենց քոչվորական ապրելակերպի համար այս ցեղի անդամները ստացել են «ծովային գնչուներ» անվանումը: Նրանց նախնիներից որևէ մեկը ստիպված է եղել կյանքի մեծ հատվածն անցկացնել այստեղից այնտեղ վազքի մեջ, դրա համար էլ մինչ այսօր շատ բաջաոներ ապրում են լողացող գյուղերի վրա, որոնք կառուցված են կորալային խութերի վրա: Այժմ ցեղի շատ ներկայացուցիչներ ափ են դուրս եկել, որպեսզի բնակություն հաստատեն փոքրիկ կղզիների վրա, սակայն, միևնույն է, նրանք դեռևս շարունակում են զարգացնել իրենց ծովային գիտելիքները՝ ձկնորսությամբ և ձկնավաճառությամբ զբաղվելով:

Ֆրանսիացի լուսանկարիչ Ռեանը մի քանի օր է անցկացրել ծովային գնչուների շրջապատում: Իր խոսքերով՝ նա իր հոգու խորքում պահպանում է այն հանգստությունն ու խաղաղությունը, որը նրան փոխանցում են բնակիչները, որոնք էլ իրենց հերթին ապրում են միայն հանուն ջրի և շնորհիվ ջրի:

Այստեղ մարդիկ գաղափար անգամ չունեն գրի կամ ընթերցանության մասին:

Անկախ տարիքից՝ այստեղ յուրաքանչյուրը գտնում է իր տեղը ցեղում և մասնակցում է ընդհանուր ձկնորսությանը:

Քոչվոր ցեղ բաջաոն չի ճանաչվում և չի ընդունվում հարևան կառավարությունների կողմից, բայց դա միայն հենց նրանց ընտրությունն է, ընտրություն՝ ապրելու իրենց առանձին փոքրիկ դրախտում:

Բաջաոյի ներկայացուցիչները չեն կարողանում պատասխանել, թե քանի տարեկան են, քանի որ ժամանակի մասին առհասարակ շատ մոտավոր պատկերացումներ ունեն: Նրանց համար ժամանակը մեծ նշանակություն չունի, նրանց համար կարևորագույնն այն է, թե ինչ է կատարվում տվյալ պահին:

Կանայք այստեղ ծննդաբերում են սեփական փոքրիկ խրճիթներում, ինքնուրույն: Բաջաոների մեծ մասը ծնվում, ապրում և մահանում է իր իսկ հայրենիքում:

Փոքրիկ երեխաները ժամանակն անցկացնում են նավակների վրա՝ սովորելով լողալ և սուզվել: Իսկ ութ տարին լրանալուց հետո նրանք պարտավոր են արդեն որսով զբաղվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել