Tert.am-ը գրում է.
 Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը մեկնաբանել է եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից իրեն հասցեագրված աղմկահարույց մեղադրանքներն ու Մաշալյանի հրաժարականը:
 Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ժամանակ»-ը՝ Աթեշյանը նշել է, որ ցավ է ապրում Մաշալյանի կայացրած որոշման համար և հավելել. «Մենք հոգևոր եղբայրներ ենք»:
 Աթեշյանն իր հերթին շտապել է մեղադրել Մաշալյանին, նշելով, որ վերջինս նախօրեին կայացած եկեղեցական ժողովին անակնկալի բերեց բոլորին. ներկայացրեց հրաժարականն ու լքեց խորհուրդն առանց ժողովի ավարտին սպասելու:
Ըստ Աթեշյանի՝ «եղբայրների միջև և եկեղեցական խորհրդի ներսում տարաձայնություններ լինել կարող են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել