բացել լրահոսը
14.02.2017  20:00

Իրանի նախագահական ընտրություններում պայքարը կարող է ընթանալ երկու հիմնական ճակատների միջև

Artyom Tonoyan

Картинки по запросу իրան

Դատելով Իրանի ներքաղաքական կյանքում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներից՝ առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններում պայքարը կարող է ընթանալ երկու հիմնական ճակատների միջև:

Ճակատի մի կողմը կարող են ձևավորել, այսպես կոչված, «չափավորներն» ու բարեփոխիչները, որոնց համատեղ դաշինքով հանդես գալու մասին ԻԻՀ լրատվական դաշտում այժմ շատ է խոսվում, իսկ մյուս կողմը՝ պահպանողականները: Սակայն վերջիններս էլ ունեն միավորման խնդիր, քանի որ պահպանողականների ոչ բոլոր թևերն են այս պահին միավորված:

Թերևս այդ միավորումը կազմակերպելու համար է ստեղծվել 2016թ.-ի դեկտեմբերի 26-ին «Իսլամական հեղափոխության ուժերի ժողովրդական ճակատը», որը խնդիր ունի պահպանողական «կուսակցություններին» միավորելու և առաջիկա ընտրություններում մեկ ճակատով հանդես գալու:

Թե ով կլինի այս ճակատի միասնական թեկնածուն, այս պահին դեռևս որոշված չէ: Եղել են առաջարկներ, որ որպես այս ճակատի միասնական թեկնածու հանդես գա «Իմամի ուղղության հետևորդների ճակատի» գլխավոր քարտուղար Մոհամմադռեզա Բահոնարը, սակայն վերջինս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 413 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝